ՎՎարդուհի Հարությունյան

Կիևը պետք է կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում. Մակրոն

Կիևը պետք է կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ո՛չ վաղը, ոչ էլ հաջորդ օրը՝ չնայած դա արագ անելու՝ Դոնալդ Թրամփի խոստումներին։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին սթափվել՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը, որ առաջիկայում ուկրաինական կողմը կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում:

Նա հավելել է՝ հնարավոր հրադադարի հենց հաջորդ օրը հարկավոր կլինի անտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, որ պատերազմը չի վերսկսվի: «Պետք է երաշխավորվի նաև Եվրոպայի անվտանգությունը»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում