ԼԼիլիթ Ասատրյան

Մենք առանձին բուհերի միավորման ծրագիր չենք քննարկում. ԿԳՄՍ նախարար

Մենք առանձին բուհերի միավորման ծրագիր չենք քննարկում. ԿԳՄՍ նախարար

Մենք որևէ առանձին բուհի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման վերաբերյալ հարցին:

Խոսելով Ակադեմիական քաղաք ծրագրի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ դա շատ խոշոր ծրագիր է, և պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ: «Այս պահին Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով: Պետք է ասեմ, որ շատ մեծ ներգրավվածություն  կա, և պետք է ասեմ, որ մենք այս աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում