ՎՎահե Դավթյան

Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։

 

«Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով՝ մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։

 

Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը. 36-ամյա տղամարդը Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները՝ Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։

 

Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում