ՎՎահե Դավթյան

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա․ մանրամասներ

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա․ մանրամասներ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։

Հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա․ կա երկու տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում