ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայում զինված խմբավորումները որոշել են մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմի մեջ

Սիրիայում զինված խմբավորումները որոշել են մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմի մեջ

Սիրիայում զինված խմբավորումները որոշում են կայացրել ինքնալուծարվել և մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմ՝ հայտնել է սիրիական SANA գործակալությունը։

Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և խմբավորումների հրամանատարների հանդիպման ընթացքում:

Դեկտեմբերի 22-ին Աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիայում զինված խմբավորումներ կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո: Նա նշել էր, որ այդ պայմանին խմբավորումների հրամանատարների մեծ մասը համաձայնել է դեռ նախքան Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելը։ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդն այն ժամանակ ընդգծել էր, որ թույլ չի տա երկրում զենքի անվերահսկելի շրջանառություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում