ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Իլհամ Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան»: Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Պուտինն ընդգծել է Ալիևի «անձնական ներդրումը երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում»:

«Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում