ՀՀայկ Նավասարդյան

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. հայտնի են անվանացանկերը

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. հայտնի են անվանացանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ.

բ. լավագույն կին մարզիկ.

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ.

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ).

ե. լավագույն երիտասարդ մարզիկ.

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն.

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ.

ը. լավագույն մարզիչ.

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Կից ներկայացվում է յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկված թեկնածուների անունները, որոնց շրջանում էլ լրագրողները պետք է կատարեն իրենց ընտրությունը: Միայն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում