ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիությունը մինչև տարեվերջ Սիրիային 160 մլն եվրո օգնություն կտրամադրի. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը մինչև տարեվերջ Սիրիային 160 մլն եվրո օգնություն կտրամադրի. Ֆոն դեր Լայեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Բանակցությունների օրակարգում է եղել մասնավորապես Սիրիայի հարցը:

ԶԼՄ-ների տվյալով՝ Էրդողանը հայտարարել է, որ արաբական հանրապետության վերականգնման համար անհրաժեշտ է հարևան, բարեկամ երկրների, նաև Եվրամիության և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությունը։

Թուրքիայի նախագահի հետ մամուլի ասուլիսում Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ Սիրիային 160 մլն եվրո օգնություն կտրամադրի: Նա նաև հաստատել է Դամասկոսի և Բրյուսելի միջև դիվանագիտական շփումների վերականգնումը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին: Էրդողանը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը:

«Ակնհայտ է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարևոր ներդրում կլինի ինչպես Միության, այնպես էլ մեր երկրի համար»,- նշել է Թուրքիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ վերջին իրադարձություններն է՛լ ավելի են ամրապնդել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում: Էրդողանը հավելել է, որ Ֆոն դեր Լայենի հետ քննարկել է այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Թուրքիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունն աշխուժացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում