ԼԼիլիթ Ասատրյան

Սպահանի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրենի հետ քննարկվել են ոսկերչության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Սպահանի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրենի հետ քննարկվել են ոսկերչության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Կողմերը քննարկել են ոսկերչության ոլորտում երկկողմ համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

 

Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում