ԳԳոհար Սարգսյան

100 միլիոն դոլարի ներդրում՝ Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրին

100 միլիոն դոլարի ներդրում՝ Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին, որի շրջանակում նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում։

 

Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, ճանապարհային քարտեզն ու գործողությունների ծրագիրը, և նախանշվել են հետագա քայլերը՝ ծրագրի արդյունավետ և հետևողական ընթացքն ապահովելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում