ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղարը քննարկել են ռեզիդենտ դեսպանություններ բացելու երկուստեք որոշումը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղարը քննարկել են ռեզիդենտ դեսպանություններ բացելու երկուստեք որոշումը

Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը:

Դավիթ Կարապետյանը նշել է հումանիտար և կրթամշակութային ոլորտներում առկա համագործակցության արդյունավետությունը։

Կողմերը անդրադարձել են նաև ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք որոշմանը՝ կարևորելով այդ քայլը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում