ԱԱսպրամ Սարատիկյան

Սաուդյան Արաբիայում դեղագործական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 7 ընկերության արտադրանք

Սաուդյան Արաբիայում դեղագործական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 7 ընկերության արտադրանք

Դեկտեմբերի 10-12-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայացել է CPHI Middle East 2024 դեղագործական միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է 35-րդ անգամ: Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 երկրից 400 ներկայացուցիչ և 30000 այցելու։

 

Հայաստանը մասնակցել է միասնական ազգային տաղավարով, որում ներկայացված է եղել հայկական 7 ընկերության արտադրանք։
 

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էին ԻԻՀ-ում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գեորգի Խաչիյանը։

 

Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել B2B հանդիպումներ տարբեր երկրներից ներկայացված ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում