Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ջրվեժից Գառնի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ջրվեժից Գառնի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել և դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

14.7 կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։
 
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, Ջրվեժի համայնքապետի հետ տեղում քննարկվել են ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքները, խնդրահարույց հատվածները, այցելել են նաև տրանսպորտային հանգույցի կամրջի վրա, որտեղ ևս աշխատանքներ են տարվում։

Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։

Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում՝ կազմել աշխատանքների կատարման արագացված ժամանակացույց, շարժվել ըստ ժամանակացույցի։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում