ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը. Reuters

Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը. Reuters

Սիրիայում լարվածությունը պահպանվում է: Լրատվամիջոցների տվյալով՝ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական բանակը լքել է Դեյր էլ Զորը նախքան գրոհայինների՝ այնտեղ մուտք գործելը: Նշվում է, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքը ևս անցել է զինյալների վերահսկողության տակ: Այն գտնվում է Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Լուրեր են տարածվում, որ գրոհայինները հարձակվել են նաև Սիրիայի ամենաբնակեցված քաղաքներից մեկի՝ Հոմսի վրա: Sana գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի զինված ուժերը տեղակայվել է Հոմսից հյուսիս և ռուսական ուժերի աջակցությամբ պայքարում են զինյալների դեմ: Տեղեկություններ կան, որ զինված խմբավորումները տարածքներ են գրավել նաև Հորդանանի հետ սահմանին:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ Սիրիայում իրադարձությունների ֆոնին որոշել է ուժեղացնել ստորաբաժանումները Գոլանի բարձունքների շրջանում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում