ԱԱսպրամ Սարատիկյան

«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց

«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու  նախագիծն ընդունվեց

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է հանել Սևանա լճում ձկան և խեցգետնի չափաքանակները Տարեկան ծրագրով սահմանելու պահանջը և դրա փոխարեն այդ լիազորությունը վերապահել Կառավարությանը, որն էլ իր հերթին հիմնավոր տվյալների առկայության պայմաններում Կառավարության որոշմամբ կսահմանի արդյունագործական որսի չափաքանակները։
 
Նախագծի մյուս փոփոխությունը, ըստ էության, տեխնիկական բնույթի է։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
 

Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում