ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ջրծաղիկի պատվաստանյութը ՀՀ բերելու ուշացման վերաբերյալ շրջանառվող լուրերին

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ջրծաղիկի պատվաստանյութը ՀՀ բերելու ուշացման վերաբերյալ շրջանառվող լուրերին
Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։
 
«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։
 

Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023 թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024 թ. հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում՝ սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:

 

Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:

 

Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը»,- պարզաբանել են նախարարությունից։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում