ՄՄարիամ Մխիթարյան

ՄՔԴ-ն ի վիճակի չէ արդյունավետ գործել. Զախարովա

ՄՔԴ-ն ի վիճակի չէ արդյունավետ գործել. Զախարովա

Ռուսաստանի դիրքորոշումը ՄՔԴ-ի նկատմամբ վաղուց որոշված ​​է։ Այն պատշաճ կազմակերպված չէ, ի վիճակի չէ արդյունավետ գործել, չի կատարում գործառույթները և իրավասություն չունի կատարելու այն խնդիրները, որոնց հավակնում է: Երևանը քաջատեղյակ է Մոսկվայի դիրքորոշմանն այս հարցում, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տարիներ առաջ արված մեր կանխատեսումն արդարացել է: Այս տարիներին չկա կառույցի ոչ մի դրական մասնակցություն ճգնաժամերի հանգուցալուծման, կամ հաղթահարման գործում: Ընդհակառակը՝ անվերջ սկանդալներ են կառույցի և ներսում և դրա շուրջ:

Եթե ​​Հայաստանի համագործակցությունը ՄՔԴ-ի հետ իսկապես կարող է նպաստել ինչ-որ միջազգային իրավական նորմի կամ նորմերի ամրապնդմանը, ապա, դա, իհարկե, ողջունելի կլինի։ Բայց երկու տասնամյակի աշխատանքի պրակտիկան հակառակի մասին է խոսում։

Երևանի մասնակցությունը այսպես կոչված Հռոմի ստատուտին, Հաագայում ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ տրված քվազի-կալանքի օրդերների ֆոնին, ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ ոչ միայն խորհրդանշական, այլև բավական գործնական։

ՄՔԴ-ն չի օգնել լուծել որևէ հակամարտություն, որով փորձել է զբաղվել: Միևնույն ժամանակ, միջազգային իրավունքի, արդարադատության բազային ստանդարտների, ինչպես նաև պարզապես ողջախոհության ուղղակի խախտումներ կան նրա գործունեության ցուցակում: Աջակցության և համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները խրախուսում են դատարանի նոր արկածախնդրությունները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում