ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը մինչև հունվարի կեսերը Ուկրաինային մեծ ռազմական օգնություն կուղարկի. Սալիվան

ԱՄՆ-ը մինչև հունվարի կեսերը Ուկրաինային մեծ ռազմական օգնություն կուղարկի. Սալիվան

ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի համար 725 միլիոն դոլարի անվտանգային օգնության փաթեթի մասին, որը ներառում է զգալի քանակությամբ հրետանի, հրթիռներ և ՀՕՊ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է միջոցները արագ հասցնել Ուկրաինա՝ Կիևի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար:

«Այս պահից մինչև հունվարի կեսերը մենք կմատակարարենք հարյուր հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր, հազարավոր լրացուցիչ հրթիռներ և այլ կարևոր կարողություններ, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը։ Բացի օգնության այս ավելացումից՝ նախագահն արտոնել է մի շարք լրացուցիչ քայլեր՝ այս պատերազմում Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Սալիվանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում