ՎՎահե Դավթյան

Պայթյուն Սումգայիթում․ կան տուժածներ

Պայթյուն Սումգայիթում․ կան տուժածներ

Բաքվից 30 կմ հեռավորության վրա՝ Սումգայիթ քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԱԻ նախարարության տվյալներով՝ պայթյունը գրանցվել է հինգհարկանի շենքի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ուժերը․ փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ մարդու, 13-ը հոսպիտալացվել են․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով զոհեր չկան։ Տարածքը վերահսկվում է, ոստիկանությունները շարունակում են մարդկանց տարհանումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում