ՎՎահե Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում, արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին, նշել է․

«Սիրելի գործընկերներ,

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։

Հիշեցնենք, որ կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում