ՎՎարդուհի Հարությունյան

Սպիտակ տունը հաստատել է ATACMS հրթիռներով ՌԴ տարածքում ռազմական թիրախներ խոցելու թույլտվությունը

Սպիտակ տունը հաստատել է ATACMS հրթիռներով ՌԴ տարածքում ռազմական թիրախներ խոցելու թույլտվությունը

Սպիտակ տունն առաջին անգամ հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը թույլտվություն են ստացել ATACMS հրթիռներով խոցելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախները:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ Կիևը կարող է օգտագործել դրանք ինքնապաշտպանության համար՝ հրատապ անհրաժեշտության դեպքում:

«Բոլորդ գիտեք՝ ինչ է կատարվում Կուրսկի շրջանում», - դիմել է Քիրբին լրագրողներին: Նա հավելել է, որ ամերիկյան կողմը ցուցումներ է տվել Կիևին՝ որ օբյեկտները կարող են թիրախավորվել:

Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը թույլ է տվել Կիևին ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին: 2 օր անց Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորեցին Բրյանսկի շրջանը: Ի պատասխան՝ Ռուսաստանը միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռով հարվածեց ուկրաինական Յուժմաշ գործարանին, ինչպես նաև միջուկային նոր դոկտրին ընդունեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում