ԿԿարմեն Ղուկասյան

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազային

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազային

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները մի շարք հրթիռներ են արձակել Հայֆայում Իսրայելի ռազմածովային ուժերի բազայի ուղղությամբ, ասվում է շարժման մամուլի ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել լիբանանա-պաղեստինյան սահմանից 35 կմ հեռու գտնվող բազայի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր «Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի բանակի դեմ շուրջ 40 մարտական գործողության մասին, այդ թվում՝ հարձակման է ենթարկվել Թել Ավիվի արվարձանում տեղակայված 3 ռազմական օբյեկտ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՑԱՀԱԼ-ը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին ու արևելքին, նաև Բեյրութի կենտրոնին, զոհերի թիվը հասել է 84-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում