ՎՎահե Դավթյան

Ամեն աշխարհագրական օբյեկտ կունենա իր անձնագիրը. աշխատանքներն իրականացնելու համար պետք են դրանց բարձրորակ լուսանկարներ

Ամեն աշխարհագրական օբյեկտ կունենա իր անձնագիրը. աշխատանքներն իրականացնելու համար պետք են դրանց բարձրորակ լուսանկարներ

Կադաստրի կոմիտեում սկսվել և ընթացքի մեջ են աշխարհագրական անվանումների պետական քարտադարանում աշխարհագրական օբյեկտների համար անձնագրերի ստեղծման աշխատանքները։

 

Յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտ կունենա իր առանձին անձնագիրը՝ տվյալ օբյեկտի լուսանկարով և համառոտ նկարագրությամբ։

 

«Աշխատանքներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհագրական օբյեկտների (բնակավայրեր, պատմամշակութային, լեռնագրական, ջրագրական օբյեկտներ և այլն) բարձրորակ լուսանկարներ ՀՀ ողջ տարածքից։

 

Արդյունքում ստեղծված անձնագրերը հասանելի են լինելու ազգային գեոպորտալում (https://geoportal.am/), և յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար արտացոլվելու է անձնագիր՝ աշխարհագրական տվյալներով, համառոտ նկարագրությամբ և լուսանկարով։

 

Ցանկության դեպքում ուղարկե՛ք մեզ ձեր լուսանկարած սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարները՝ նշելով տեղանքի և աշխարհագրական օբյեկտի անվանումը։

 

Անպայման պաշտպանված կլինի լուսանկարի հեղինակային իրավունքները։ Անձնագրում՝ լուսանկարի վրա, արտացոլված կլինի հեղինակի անուն-ազգանունը։

 

Խնդրում ենք լուսանկարները ուղարկել մեզ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներով»,- ասված է Կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում