ԳԳոհար Սարգսյան

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար  վերամշակող ընկերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից հայտնում են, որ Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրվել է մի շարք խախտումներ։

 

Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

 

Ընկերության տնօրենը ենթարկվել է 2․800․000 դրամ վարչական տուգանքի: Ներկայացվել 3.500․000 դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում