ՄՄարիա Գաբրիելյան

Էկոնոմիկայի փոխնախարարները չինական Jiangsu ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հետ քննարկել են Հանրային ՀԸ-ի հեռարձակման դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքը

Էկոնոմիկայի փոխնախարարները չինական Jiangsu ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հետ քննարկել են Հանրային ՀԸ-ի հեռարձակման դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքը

Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը հանդիպել են China Jiangsu International Economic and Technical Cooperation Group LTD» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սոնգ Ցինբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։

 

China Jiangsu International Economic and Technical Cooperation Group LTD ընկերությունը հանդիսանում է պետական խոշոր կազմակերպություն, որը մասնագիտացած է շինարարության, միջազգային առևտրի, քաղաքաշինության և ներդրումների ոլորտներում։ Այն ընդգրկված է միջազգային լավագույն կապալառուների շարքում։

 

Ընկերությունն այս պահին իրականացնում է Հայաստանում հանրային հեռուստատեսության հեռարձակման դահլիճի կառուցման նախագիծը, որը ֆինանսավորվում է ՉԺՀ-ի աջակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքի, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման, հանքարդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։

 

Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը՝ ընդգծելով չինական ընկերությունների ներգրավման հեռանկարները տարբեր տնտեսական նախագծերում։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Շանհայում անցկացված Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որտեղ հայկական կողմը հանդես էր եկել միասնական տաղավարով՝ նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ների զարգացումը։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

 

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ Հայաստանի և հարևան երկրների համագործակցության միջոցով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում