ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵՄ պատգամավորների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորների հետ և գրավոր հայտնել է նրանց այդ որոշման պատճառների մասին։

Նա նշել է, որ Եվրամիության երկրներից այցելած պատգամավորները «բազմիցս անբարյացակամ վերաբերմունք են ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»։

«Վրաստանի և իշխանությունների հանդեպ հանրապետություն այցելած պատվիրակության որոշ անդամների անբարյացակամ հռետորաբանությունն ու գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում վերջին երկուսուկես տարվա ընթացքում, անհամատեղելի են Եվրոպայի՝ որպես խաղաղության նախագծի պատկերացումների հետ»,- գրել է Պապուաշվիլին։

Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորների թվում է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որն ակտիվ աջակցում է վրացական ընդդիմությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում