ԿԿարմեն Ղուկասյան

Խաշթառակի հիմնական կամրջի կառուցումը մեր առաջիկա ծրագրերում կա. Գնել Սանոսյան

Խաշթառակի հիմնական կամրջի կառուցումը մեր առաջիկա ծրագրերում կա.  Գնել Սանոսյան

Գետը երեք կամուրջ չի քշել տարել: Երբ Խաշթառակի կամուրջը վնասվեց, և մասնագետներն ուսումնասիրեցին և ասացին՝ պետք չէ դրանով երթևեկել, կողքին նախաձեռնվեց նոր՝ ժամանակավոր կամրջի կառուցումը: Այս մասին խորհրդարանում 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներին տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով Աղստև գետի հատվածում Խաշթառակի կամրջի փլուզմանը վերաբերող հարցին: 

Նախարարը պարզաբանեց՝ իրենց տեղադրած կամրջից ոչինչ չի փլուզվել, այլ գետը քանդել է դրա հարակից գրունտը:

«Դա մեզ բերեց եզրակացության, որ կամրջի 4 սեկցիայի փոխարեն պետք է 5-ը դնել: Բերեցինք, դրեցինք, հիմա աշխատում է, այսինքն՝ այդտեղ քանդել վատնել տեղի չի ունեցել: Ուղղակի չորսը բավարար չէր, թվերը կարող եմ սխալվել՝ կամ հինգն ենք դարձրել վեց, կամ չորսը՝ հինգ, սեկցիա ավելացվեց, մինչև կկառուցենք Խաշթառակի հիմնական՝ նոր կամուրջը, որը մեր առաջիկա ծրագրերում կա»,- նշեց Գնել Սանոսյանը:  

Ավելի վաղ հայտնել էինք՝ հորդառատ անձրևների հետևանքով Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել էր:

Տեղեկացնենք՝ Խաշթառակում նոր, ճարտարապետական ժամանակակից լուծումներով կամուրջ է կառուցվելու: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում