Մի ֆոտոյի պատմություն. կեղծիքը հայտնի լուսանկարներում

Մի ֆոտոյի պատմություն. կեղծիքը հայտնի լուսանկարներում

Ժամանակակից համակարգչային ծրագրերը թույլ են տալիս հազարավոր հնարքների դիմել, ձեւափոխել լուսանկարներն ու կեղծիքի դիմել: Սակայն պարզվում է՝ տասնամյակներ ու հարյուրամյակներ առաջ էլ մարդիկ կարողացել են հմտորեն կեղծել հայտնի դեմքերի լուսանկարներն ու ստանալ իրենց ուզածը:

ԱՄՆ-ի Նախագահ Աբրահամ Լինքոլնի հայտնի լուսանկարներից մեկում, օրինակ, միայն գլուխն է Լինքոլնինը, իսկ մարմինը Դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Կալխոուnինն է:
Ստալինը եւս շատ էր սիրում սրբագրել իր լուսանկարները: Նա նկարից հեռացնում էր իր համար անցանկալի մարդկանց:

Խաբկանք լուսանկարներից մեկն էլ հավերժացել է 1945-ի մայիսի 1-ին, երբ սովետական զինվորները հաղթական դրոշն էին բարձրացրել Ռայխստագի վրա: Լուսանկարում առաջին տարբերակում երեւում է, որ զինվորի ձեռքին երկու ժամացույց կա: Երկրորդ ժամացույցը, որպես կաշառք, նրան տվել էր այդ տեսարանը բեմադրած լուսանկարիչը: Կեղծիքը չբացահայտելու համար՝ խմբագիրը զինվորի ձեռքից ջնջել էր երկրորդ ժամացույցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում