ՎՎահե Դավթյան

Կարմիրգյուղի Պարույր Սևակ փողոցում այրվել է ավտոմեքենա

Կարմիրգյուղի Պարույր Սևակ փողոցում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պ․ Սևակ փողոցի թիվ 62/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։28-ին, մարվել՝ 20։49-ին։

Այրվել է GAZ մակնիշի ավտոմեքենայի սրահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում