Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդան Հովսեփյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հաջորդիվ՝ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, խաղերի խորհրդանիշի հաստատմանը, խաղերի անցկացման վայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը և այլն: Օրակարգային հարցերի շրջանակում կազմկոմիտեի անդամների որոշմամբ խաղերի գլխավոր մրցավար է ընտրվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Նիստի անդամները մտքեր են փոխանակել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի, ընթացիկ խնդիրների դեպքում ներկայացնել դրանց լուծման հնարավորություններն ու քայլերը, որոնք կքննարկվեն հաջորդ նիստի ընթացքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում