ՎՎարդուհի Հարությունյան

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո:

«Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի պաշտոնական ղեկավարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում