ԳԳոհար Սարգսյան

Երևանում բացվել է Toon EXPO 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդես

Երևանում  բացվել է Toon EXPO 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդես

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային Toon EXPO 2024 ցուցահանդեսի բացման արարողությանը:

 

 

Էքսպոյին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։

 

Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, ճարտարապետություն և նախագծում, գնահատում և չափագրում, արևային էներգիայի մատակարարում:
 

 

«Մեզ համար այսպիսի ցուցահանդեսներն ունեն շատ կարևոր նշանակություն․ դրանք մի կողմից շատ լավ հնավորություն են մեր քաղաքացիների համար մեկ վայրում տեսնել մինչև 150 նախագծեր և կատարել բնակարանի լավագույն ընտրություն, մյուս կողմից՝ շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։

 

Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում