ՄՄարիա Գաբրիելյան

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային մակերևույթները՝ աշխատանքային սեղանների, դարակաշարերի, պահարանների մակերեսները եղել են անհարթ ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։

 

Վերահսկող մարմնի կողմից սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում