ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ

ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20:23-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Audi (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1968 թ.) և Nissan (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել, իսկ Audi մակնիշի ավտոմեքենան գլորվել և շրջված վիճակում հայտնվել է ձորակում. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։30-ին։

Այրվել է Nissan մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները փակել են Audi մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում