ԳԳոհար Սարգսյան

Ուսումնասիրություն՝ Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները բացահայտելու նպատակով

Ուսումնասիրություն՝ Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները բացահայտելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով նախարարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրություն:

 
Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին:

 

Ուսումնասիրությունը կենտրոնանալու է տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներից մի քանիսի շուրջ, ներառելով՝
 

• սննդամթերքի և խմիչքի արտադրություն.

• տեքստիլ, հագուստի և կաշվե իրերի արտադրություն.
• դեղագործական, գիտահետազոտական և տեխնոլոգիական արտադրություն.
• համակարգչային ծրագրավորում և խորհրդատվական ծառայություններ:

 

Վերհանելով այս ոլորտներում աճի կարևորագույն գործոնները և հնարավոր խոչընդոտները՝ ուսումնասիրությունը կնպաստի քաղաքականության մշակման և աջակցման ծրագրերի մշակման գործընթացին՝ նպաստելով Հայաստանի ՓՄՁ կայունության և արտադրողականության բարձրացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը:

 

Ուսումնասիրության արդյունքում կդիտարկվի Հայաստանում ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոնի ստեղծման նպատակահարմարությունը: Այն կարող է ծառայել որպես Հայաստանի ՓՄՁ փոփոխվող կարիքներին հարմարեցված շարունակական աջակցության, գիտելիքների փոխանակման և ռազմավարական զարգացման մշտական կենտրոն:

 

Ինչպես մասնակցել
 

Ուսումնասիրությանը մասնակցելու դեպքում կազմակերպությունը հնարավորություն կունենա՝

 

• ստանալ անհատական «Մրցունակության համեմատական հաշվետվություն», որը կարտացոլի մասնակից կազմակերպության մրցունակության չափանիշները և կազմակերպության դիրքը շուկայում՝ համեմատելով Հայաստանում և տարածաշրջանում նույն ոլորտում գործող ՓՄՁ-ների հետ.

 
• մասնակցել փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով կազմակերպվող սեմինարներին և միջոցառումներին՝ ամրապնդելով կապը ՀՀ բիզնեսների հետ։

 

Հավաքագրված բոլոր տվյալները մնալու են անանուն՝ մասնակիցների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։
 

Հարցմանը կարելի է մասնակցել հետևյալ հղմամբ՝ https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_72vgskjkVpbJzee։

 

Հարցման մասնակցության վերջնաժամկետը հոկտեմբերի 21-ն է։
 

Այս ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել առավել մրցունակ բիզնես միջավայր: Առաջարկում ենք նշված ոլորտներում գործող ՓՄՁ-ներին օգտվել այս հնարավորությունից և դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության առավել կայուն ապագայի ձևավորման գործում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում