Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

ԿԿարմեն Ղուկասյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ. Երևանի քաղաքապետ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ. Երևանի քաղաքապետ

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած բոլոր նախորդ ժամանաշրջանների հետ, և միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի, գրեթե վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուրերի» լրագրողի՝ ստվերի դեմ պայքարին վերաբերող հարցին:

Խոսելով տոմսային համակարգի առավելությունների մասին՝ Ավինյանը նկատեց՝ միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր հավաքագրման ստվերը վերացնելու տեսանկյունից, այլև առհասարակ մարդու հարմարավետության տեսանկյունից:

«Միասնական տոմսային համակարգը հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն քարտով, նույն հեռախոսով, նույն բանկային քարտով և դրա համար հավելյալ չվճարել: Սա ամենակարևոր սկզբունքն է, որ ներդրված է միասնական տոմսային համակարգում»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի գնի փոփոխությանը, Ավինյանը նշեց՝ այն կփոխվի հունվարից, և ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ նրանք, որոնք շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, իսկ նրանք, որոնք ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, վերջիններիս համար ծախսը հարաբերականորեն կարող է ավելանալ:

Քաղաքապետի խոսքով՝ իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չեն ունենա գնային փոփոխությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում