ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր»մարզադաշտում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում