ԱԱսպրամ Սարատիկյան

Գևորգ Պապոյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացիային

Գևորգ Պապոյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացիային

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին և KfW-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

 
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշի գործունեությունը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։
 
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի, տևական և կայուն տնտեսական զարգացման հեռանկարների մասին։
 
Անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացիային, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին, շրջակա միջավայրի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ թեմաների:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում