ՆՆորայր Շողիկյան

Մենք վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով. Ավանեսյան

Մենք վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec-ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։

 

Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման պարզեցումը, հեռաբժշկության, արհեստական ինտելեկտի և առողջության տվյալների վերլուծությունը պացիենտների բուժման հասանելիության բարելավման գործում:

 

«Կանխատեսելով թվային առողջապահության նորարարությունների հաջորդ ալիքը և դրանց ներուժը` մենք վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով»,- նշել է նախարարը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում