Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ

Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ

Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ:

Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:

Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում`
 
• անկախ հաշվառումից
• քաղաքացիությունից:

Առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել`
  • հղիներ.
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ.
  • 65 տարեկանից բարձր անձինք.
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք.
  • բուժաշխատողներ.
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի են բնակչության մյուս խմբերի համար ևս:

Ի դեպ, գրիպի պատվաստումները կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում