ՎՎարդան Հովսեփյան

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։

 

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։

 

Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
 
Նախօրեին տեղեկացրել էինք, որ  Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում