ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասները: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային նախագծերին Հիմնադրամի մասնակցությունը:

 

Անդրադարձ է կատարվել նաև ԿԶԵՀ մասնակից-պետություններում մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությանը, ինչպես նաև ԿԶԵՀ «վաղ արձագանքման» գործիքի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացումների շուրջ կանխատեսումներին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում