ՄՄարիա Գաբրիելյան

Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսվարողներին աջակցություն կտրվի

Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսվարողներին աջակցություն կտրվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսվարողներին տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։ Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։

Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսվարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և միանվագ աջակցության ձևով: Աջակցության տրամադրումն իրականացվելու է մարզպետների աշխատակազմերի և նախարարության միջև կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում:

Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում