ԿԿարմեն Ղուկասյան

Աշտարակ համայնքի 5 բնակավայրերի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Աշտարակ համայնքի 5 բնակավայրերի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

49 մլն 848 հազ դրամի ներդրմամբ՝ կապույտ վառելիքը այս տարի կհասնի Աշտարակ, Բյուրական, Սասունիկ, Ուջան, Ղազարավան բնակավայրերի տասնյակ բնակիչների տներ։

Նշված բնակավայրերում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի արժեքի 45 տոկոսը կամ 22 մլն 431 հազար դրամը վճարել է Կառավարությունը, իսկ 55 տոկոսը կամ 27 մլն 417 հազ դրամը՝ Աշտարակի համայնքապետարանը։

Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, այս պահի դրությամբ անցկացված են գազատար խողովակները, բնակիչներին գազը հասանելի կլինի տարեվերջին։

Արագածոտնի մարզպետի որոշմամբ ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովի կողմից օրերս ստուգայցեր են իրականացվել դեպի նշված բնակավայրեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում