Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՔՔրիստինե Ոսկանյան

Դիվերսիֆիկացումը կենսական նշանակություն մեր երկրի համար. Պապոյան

Դիվերսիֆիկացումը կենսական նշանակություն մեր երկրի համար. Պապոյան

Սեպտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային, որը Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Որպես պետություն-մասնավոր համագործակցության միջազգային կազմակերպություն՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է անկախ և անաչառ հիմնադրամ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, որի նպատակն է օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանն աջակցելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը:

«Դիվերսիֆիկացիան ոչ միայն տնտեսական կարևորություն ունի, այլև կենսական նշանակություն մեր երկրի համար»,- նշել է նախարարը:

Նախարարը ներկայացրել է նաև երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում