Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Բուժաշխատողները կմասնակցեն պարտադիր դասընթացների. հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Բուժաշխատողները կմասնակցեն պարտադիր դասընթացների. հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սեպտեմբերի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության կողմից: Հիմնական զեկուցողի խոսքով՝ պարտադիր դասընթաց են համարվելու արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ, օրինակ՝ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները: Կառավարությունը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների ցանկ: Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Բացի այդ, բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առցանց մասնակցելու արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների, գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնց մասնակցության վճարը Կառավարության կողմից սահմանված կարգով և դեպքերում կփոխհատուցվի:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ՝ առցանց դասընթացին մասնակցելն արդյունավետության պակաս ունի, և հաճախ մասնակիցներն ուղղակիորեն միացնում են համակարգիչը և անցնում իրենց առօրյա գործերին:

Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները դասընթացի մասնակցության վկայական տալիս են միայն ավարտական թեստերը ճիշտ լրացնելու դեպքում:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում