ՎՎարդուհի Հարությունյան

Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: IRNA-ի տվյալով՝ Դեմիրչիլուն շեշտել է, որ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև գործակցության զարգացմանը և դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:

Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և օրինական մտահոգությունները հաշվի առնելու, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Դեմիրչիլուն շեշտել է նաև երաշխավոր երկրների շահերը հարգելու կարևորությունը:

Կողմերն ընդգծել են առկա խնդիրների լուծման նպատակով տարածաշրջանի երկրների հնարավորությունների կիրառման, տնտեսական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև 3+3 ձևաչափով առաջիկա նիստերի և Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ կապված հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում