ԼԼուսինե Մուրադյան

2024-ի հունվար-հուլիս ամիսներին պետբյուջեի եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 7,7 %-ով

2024-ի հունվար-հուլիս ամիսներին պետբյուջեի եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 7,7 %-ով

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,437.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7,7 տոկոսով կամ 103.3 մլրդ դրամով:

 

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,495.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20,8 %-ով կամ 257,8 մլրդ դրամով:

 

2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 58 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96,4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

 

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3yC3VO2:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում