ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը Դոհայում բանակցությունների արդյունքների հիման վրա «կամրջող առաջարկ» են ներկայացրել

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը Դոհայում բանակցությունների արդյունքների հիման վրա «կամրջող առաջարկ» են ներկայացրել

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամփոփելով Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցով բանակցությունները, որոնք մեկնարկել են օգոստոսի 15-ին՝ Դոհայում:

Քննարկումներին մասնակցել են այդ երեք երկրի և Իսրայելի ներկայացուցիչները: ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել՝ նշելով, որ բանակցություններին ընդառաջ Իսրայելը նոր պահանջներ է ներկայացրել: Միաժամանակ, շարժումը հայտնել է, որ պատրաստ են քննարկել Դոհայի բանակցությունների արդյունքները հանդիպմանը մասնակցած միջնորդների հետ:

Համատեղ հայտարարության համաձայն՝ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել դրական մթնոլորտում։ 

«Մինջնորդները կողմերին կամրջող առաջարկ են ներկայացրել, որը համահունչ է ավելի վաղ ԱՄՆ նախագահի առաջարկած սկզբունքներին: Այն թույլ կտա լուծել առկա խնդիրները և հասնել պայմանավորվածությունների արագ կյանքի կոչմանը», - ասված է փաստաթղթում: 

Ըստ հայտարարության՝ աշխատանքային թիմերն առաջիկա օրերին կդիտարկեն համաձայնությունների կատարման տեխնիկական մանրամասները: Խոսքը, մասնավորապես, հումանիտար և գերիների ու պահվող անձանց հետ կապված հարցերի մասին է:

«Մեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները կրկին կհավաքվեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ այսօրվա առաջարկների հիման վրա գործարք կնքելու նպատակով», - ասված է ԱՄՆ, Եգիպտոսի և Կատարի համատեղ հայտարարության տեքստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում