ՎՎարդուհի Հարությունյան

Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ Դոհայի խորհրդակցությունները շարունակվեն այսօր

Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ Դոհայի խորհրդակցությունները շարունակվեն այսօր

Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցությունները, որոնք մեկնարկել են օգոստոսի 15-ին Դոհայում, կշարունակվեն այսօր:

Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին շեշտել է՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդները «վճռական են առաջ շարժվել»՝ հասնելու համաձայնության։

Երեկ հայտնի է դաևձել, որ Կատարի մայրաքաղաքում տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլը: Իսրայելական պատվիրակությունը գլխավորել է երկրի հետախուզական ծառայության տնօրենը։ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել:

Ավելի վաղ BBC-ն, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամներից մեկին, հայտնել էր, որ շարժումը չի մասնակցի բանակցությունների հերթական փուլին: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը մեղադրել է Իսրայելին բանակցություններին ընդառաջ լրացուցիչ պահանջներ ներկայացնելու համար։ CBS News-ի տվյալով՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ, այնուհանդերձ, Դոհայի բանակցություններից հետո պատրաստ է շփվել միջնորդների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում